Կլոպը «Բորուսսիային» արդեն սկսել է պատրաստել «Բավարիայի» հետ եզրափակչին
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղին իր թիմին նախապատրաստում է ամբողջ ծրագրով, չնայած այն հանգամանքին, որ այդ հանդիպմանը դեռ երկու շաբաթ կա, իսկ Բունդեսլիգայում ամեն ինչ պարզ է:
-Մենք Բունդեսլիգայում 65 միավոր ունենք, ու առաջնությունը կավարտենք երկրորդ տեղում: Եթե մենք մրցաշրջանի ավարտին այդպիսի կարևոր խաղ չունենայինք, ապա մարզումային ծրագիրը խիստ կտարբերվեր:
Մենք պետք է մարզվենք ոչ սովորական ռեժիմով, քանի որ դա է թելադրում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը,- ասել է Կլոպը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին: Մայիսի 11-ին դորտմունդյան թիմը հյուրընկալվելիս կխաղա «Վոլֆսբուրգի» հետ, իսկ առաջնությունը կավարտի «Հոֆենհայմի» հետ տնային մրցավեճով:
-Իհարկե, մենք փնտրում ենք նոր խաղացողների, սակայն դեռ ոչ մի հայտարարություն չենք անում, քանի որ ոչ ոքի հետ պայմանագիր չենք կնքել,- ավելացրել է մասնագետը’ մեկնաբանելով շշուկները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում