«Բավարիան» երկրպագուների հետ մինչև լույս կտոնի չեմպիոնությունը
11/05/2013 16:49
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի «Բավարիա»-«Աուգսբուրգ» խաղից առաջ, որը կմեկնարկի քիչ անց, «Բավարիայի» ֆուտբոլիստներն իրենց երկրպագուներին կոչ են արել մարզադաշտ ներկայանալ մյունխենյան ավանդական հագուստով: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ֆուտբոլիստները ևս խաղից հետո կրելու են նման հագուստներ` և շրջելով Մյունխենի փողոցներով երկրպագուների հետ տոնելու են Գերմանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ըստ վերոնշյալ աղբյուրի տեղեկությունների` տոնակատարությունն ընթանալու է մինչև լույս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում