Աբրամովիչը չի ցանկանում Մոուրինյոյի համար փոխհատուցում վճարել «Ռեալին»
11/05/2013 16:26
Նմանատիպ
The Sun-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` հավանական վերադարձը Լոնդոնի «Չելսի» կարող է չիրականանալ, քանի որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ չէ 20 մլն եվրո փոխհատուցում վճարել:
Բանն այն է, որ պորտուգալացի մարզչի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը, և եթե որևէ ակումբ ցանկանում է համաձայնության գալ Մոուրինյոյի հետ, ապա որպես փոխհատուցում «Ռեալին» պետք է վճարի 20 մլն եվրո:
The Sun-ը գրում է, որ մնում է մեկ տարբերակ` Մոուրինյոն պետք է համոզի ակումբի ղեկավարությանն իրեն անվճար ազատ արձակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում