AS. Ֆալկաոն պատրաստ է տեղափոխվել «Մոնակո» հատուկ պայմանով

AS. Ֆալկաոն պատրաստ է տեղափոխվել «Մոնակո» հատուկ պայմանով

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո»:

Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը կոլումբիացի ֆուտբոլիստը համաձայն է կարիերան շարունակել «Մոնակոյում», սակայն մեկ պայմանի իրականացման դեպքում: Ֆալկաոյի պայմանագրում պետք է հատուկ կետ լինի, ըստ որի` եթե «Ռեալի» ղեկավարությունը տեղափոխության առաջարկություն անի, «Մոնակոն» պետք է համաձայնի վաճառել նրա տրանսֆերը:

Ըստ վերոնշյալ պարբերականի` «Ռեալի» ղեկավարությունը նման ցանկություն կունենա միայն եկող տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ. այսպիսով, շատ հավանական է` Ֆալկաոն մրցաշրջանը սկսի «Մոնակոյում», բայց ավարտի «Ռեալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում