Վիկ Դարչինյանը մայիսի 12-ին կմենամարտի Խավիեր Գալոյի հետ

Վիկ Դարչինյանը մայիսի 12-ին կմենամարտի Խավիեր Գալոյի հետ

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հերթական մենամարտը կկայանա մայիսի 12-ին` ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում: Այն կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 9-ին:

Դարչինյանի մրցակիցն է լինելու մեքսիկացի 29-ամյա բռնցքամարտիկ Խավիեր Գալոն, ով իր կարիերայում անցկացրած 23 հանդիպումներից 18-ում հաղթել է, 4 անգամ պարտվել և մեկ մրցամարտ ավարտել` ոչ-ոքի: Մրցամարտը բաղկացած է լինելու 10 ռաունդներից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում