Թերրին կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի եզրափակիչը

Թերրին կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Չելսիի» ավագ Ջոն Թերրին Պրեմիեր լիգայի’ «Ասթն Վիլլայի» հետ խաղում ստացած կոճի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի եզրափակիչ’ «Բենֆիկայի» հետ հանդիպումը: Մրցավեճից հետո ֆուտբոլիստը մարզադաշտից հեռացել է հատուկ կոշիկներով:

-Խնդիրներ ունեմ կոճի հատվածում: Մոտ ժամանակներս ես հետազոտություն ու թեստեր կանցնեմ: Դեռ չգիտեմ’ կկարողանամ խաղալ չորեքշաբթի օրը,- Թերրիին մեջբերում է անգլիական մամուլը:

Ընդգծենք, որ Թերրին կարող է բաց թողնել իր թիմի’ երկրորդ տարին անընդմեջ եվրոգավաթային եզրափակիչը: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչին նա չմասնակցեց որակազրկման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում