Ֆալկաոն այսօր կհաստատի «Մոնակո» տեղափոխությունը

Ֆալկաոն այսօր կհաստատի «Մոնակո» տեղափոխությունը

«Մոնակոն» «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ համաձայնեցրել է ապագա համագործակցության պայմանները:

Արդեն երկար ժամանակ կոլումբիացի ռմբարկուին գնելու գլխավոր թեկնածուներ էին համարվում «Մոնակոն» ու «Չելսին»: Goal.com-ի տեղեկություններով’ «արիստոկրատների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, որպեսզի Ֆալկաոյի համար առաջարկի շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ: Հենց այդքան գումարով է 27-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն ձեռք բերել «Մոնակոյի» հետ:

Ըստ Goal.com-ի’ կողմերը համաձայնության են եկել ապագա համագործակցության շուրջ: Ակնկալվում է, որ արդեն այսօր Ռադամելը կհաստատի մոնեգասկեցիների կազմ իր տեղափոխությունը:

Ֆալկաոյի տրանսֆերի գումարը, ինչպես ավելի վաղ նշվում էր, կազմել է 60 մլն. եվրո: Նոր ակումբում կոլումբիացու մաքուր աշխատավարձը կկազմի տարեկան 8,5 մլն. եվրո:

Այս մրցաշրջանում նա մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում միասին աչքի է ընկել 34 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում