Հայտնի է Եվրոպա լիգայի եզրափակչի գլխավոր մրցավարի անունը
13/05/2013 14:58
Նմանատիպ
Հոլանդացի մրցավար Բյորն Կյոյպերսը կվարի անգլիացիների ու պորտուգալացիների հանդիպումը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որը կկայանա Ամստերդամում, վստահվել է հոլանդական մրցավարական անձնակազմին:
Գլխավոր մրցավարը կլինի Կյոյպերսը, իսկ նրան կօգնեն Սանդեր վան Ռուկելն ու Էրվին Զեյնստրան: Դարպասների հետևում կաշխատեն Պոլ վան Բուկելն ու Ռիչարդ Լիսվելդը, հինգերորդ մրցավարը կլինի Ֆելիքս Բրիխը’ Գերմանիայից:
«Բենֆիկա» – «Չելսի» հանդիպումը կկայանա մայիսի 15-ին’ չորեքշաբթի օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում