Դավիդ Լուիսը Ռունիին հրավիրում է «Չելսի»

Դավիդ Լուիսը Ռունիին հրավիրում է «Չելսի»

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարիերան շարունակի լոնդոնյան թիմի կազմում:

Հիշեցնենք’ մանկունյանցիների գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը երեկ հաստատեց, որ անգլիացին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը;

-Բոլորը գիտեն Ռունիի ուժեղ կողմերի մասին, ինչից ելնելով էլ ես ցանկանում եմ, որ նա տեղափոխվի մեզ մոտ: Ես շատ երջանիկ կլինեի, եթե նա հագներ «Չելսիի» մարզաշապիկը,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Ընդգծենք, որ Ռունիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում