Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը կիսեց միավորները Թեյմուր Ռաջաբովի հետ
13/05/2013 19:20
Նմանատիպ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային գերմրցաշարը:
5-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր, ում Արոնյանը հաղթել էր վերջին երկու պարտիաներում: Այսօր, ցավոք, Լևոնին չհաջողվեց հաղթանակ տոնել, և շախմատիստները կիսեցին միավորները 31-րդ քայլին:
Այս պարտիայից հետո և՛ Արոնյանը, և՛ Ռաջաբովն ունեն 2,5-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում