Դավիդ Լուիս. «Բենֆիկայի» դեմ բարդ խաղ է սպասվում
13/05/2013 23:10
Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը` «Բենֆիկայի» դեմ: Հիշեցնենք, որ այդ խաղը կկայանա Ամստերդամում մայիսի 15-ին:
-«Բենֆիկան» խաղային յուրահատուկ փիլիսոփայություն ունի` նրանք ձգտում են իրենց մոտ պահել գնդակը, իսկ առամց դրա դիմել պրեսսինգի: Այնպես որ, նրանց դեմ հանդիպումը բարդ է լինելու: Չի կարելի ազատ տարածություն թողնել. պետք է ամբողջ ընթացքում վերահսկենք դրությունը և պատրաստ լինենք դժվարությունների,-ասել է Դավիդ Լուիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում