«Մոնակոն» համաձայնության է եկել Տևեսի հետ
14/05/2013 14:04
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը սկզբունքային համաձայնություն է տվել «Մոնակոյին»’ վերջինիս կազմ տեղափոխվելու կապակցությամբ, հաղորդում է L’Equipe-ը:
Մոնեգասկեցիները պատրաստ են Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ:
Գործարքը կարող է ձևակերպվել մայիսի 22-ից հետո, երբ «Մոնակոյի» ղեկավարությունը կքննարկի ֆրանսիական առաջին լիգայում հանդես գալու պայմաններն ու ֆինանսական հարցերը:
Ավելացնենք, որ «Մոնակոն» տվյալ պահին պայմանավորվածություն չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Տևեսի ու կիսապաշտպան Սամիր Նասրիի տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել 45 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում