Մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը

Մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը

48 տարեկան հասակում Ֆրանսիայում մահացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը, ով ծանր հիվանդություն ուներ, հաղորդում է armsport.am-ը:

Չիլինգարյանը 80-ականների կեսերին համարվում էր երևանյան թիմի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը, սակայն ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր ավարտել կարիերան:

Չիլինգարյանը զբաղվել է նաև մարզչական գործունեությամբ: Նա աշխատել է Բարձրագույն խմբի առաջնության մի շարք թիմերում ու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

AllSport.am-ը ցավակցում է Արսեն Չիլինգարյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում