Կլոպ. Մենք «Բարսան» կամ «Յուվեն» չենք, «Բավարիային» մեզ հետ դժվար է լինելու

Կլոպ. Մենք «Բարսան» կամ «Յուվեն» չենք, «Բավարիային» մեզ հետ դժվար է լինելու

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր թիմը չի կրկնի Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» անհաջողությունները «Բավարիայի» հետ դիմակայություններում:

Մյունխենյան ակումբը թուրինցիների ու կատալոնացիների հետ հանդիպեց համապատասխանաբար 1/4 ու 1/2 եզրափակիչ փուլերում: Յուպ Հայնկեսի թիմը «Յուվենտուսին» հաղթեց ընդհանուր 4-0, իսկ «Բարսելոնային»’ 7-0 հաշվով:

-«Բավարիան» ոչնչացրեց «Բարսային» ու «Յուվեին», նրանք չգիտեին, թե որտեղ թաքցնեն իրենց: Մեզ հետ խաղում դա չի աշխատի: Մենք անհարմար մրցակից ենք այս մոլորակի յուրաքանչյուր թիմի համար:

Մենք կորցնելու ոչինչ չունենք: Եթե բավարացիները խելացի են, կհամաձայնեն դրա հետ: Մայիսի 25-ին կխաղարկվի տիտղոսը, ու դա միակ բանն է, որը նշանակություն ունի: Մենք մտածում ենք դրա մասին, այլ ոչ թե պարտության,- Kicker-ին տված հարցազրույցում ասել է Կլոպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում