Դել Բոսկե. Կասիլյասն անպայման կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթին

Դել Բոսկե. Կասիլյասն անպայման կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ևս մեկ անգամ հանդես է եկել ի պաշտպանություն «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի’ վստահություն հայտնելով վերջինիս, հաղորդում է իսպանական մամուլը:

«Կարմիր ֆուրիան» գլխավորող մասնագետը նշել է, որ դարպասապահը կլինի այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր կմասնակցեն Կոնֆեդերացիաների գավաթի առաջիկա խաղարկությանը:

-Կասիլյասը կլինի մեր հայտացուցակում: Մենք պետք է հարգանք ցուցաբերենք նրա կարիերայի նկատմամբ ու 143 խաղերի, որոնք անցկացրել է հավաքականում: Դեռ կտեսնենք, թե ով կխաղա հիմնական կազմում, բայց նա անպայման մեզ հետ կլինի,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք’ «Ռեալի» դարպասապահը պահեստայինների նստարանին է հայտնվում այն բանից հետո, երբ ապաքինվել է վնասվածքից: Ժոզե Մոուրինյոն վստահում է թիմի մյուս դարպասապահին’ Դիեգո Լոպեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում