AS. Անչելոտին վերջնականապես որոշել է հեռանալ «ՊՍԺ»-ից

AS. Անչելոտին վերջնականապես որոշել է հեռանալ «ՊՍԺ»-ից

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջնականապես որոշել է հեռանալ իր ներկայիս թիմից, տեղեկացնում է AS-ը:

Առաջիկա 48 ժամվա ընթացքում իտալացի մասնագետը հանդիպում կունենա փարիզյան ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Հելաիֆիի հետ ու կհայտնի իր որոշման մասին:

Հիշեցնենք’ Անչելոտին ներկայումս համարվում է «Ռեալը» գլխավորելու ամենահավանական թեկնածուն:

Ավելի վաղ նաև տեղեկացվում էր, որ 53-ամյա մասնագետը կարիերայի շարունակության երեք առաջարկներ է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում