Հեյը հրաժարվել է Չառի հետ մենամարտից

Հեյը հրաժարվել է Չառի հետ մենամարտից

Hayemaker Boxing ընկերությունը հայտնում է, որ Դևիդ Հեյը ստիպված է եղել հրաժարվել Մանուել Չառի հետ մենամարտից: Այն կայանալու էր հունիսի 29-ին: Բրիտանացի բռնցքամարտիկը մայիսի 12-ին ձեռքը վնասել է մարզման ընթացքում.

-Անսահման հիասթափված եմ: Ինձ ապաքինվելու համար 4-ից ավելի շաբաթ է հարկավոր: Ներողություն եմ խնդրում Չառից և մարտի տոմսերը գնած երկրպագուներից,-ասել է Հեյը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում