Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց «Իմպուլս-2»-ին
15/05/2013 15:26
Նմանատիպ
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, շարունակում է նախապատրաստվել Հունգարիայում կայանալիք ընկերական մրցաշարին: Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Մ-17 տարեկանների հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց «Իմպուլս-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով հօգուտ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի: Մեկական անգամ աչքի ընկան Վահագն Հայրապետյանը և Հովհաննես Պողոսյանը, իսկ Ռաֆայել Դարբինյանը դարձավ դուբլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում