Բալոտելլի. Հաջորդ անգամ ռասիստական արտահայտություններ լսեմ` կհեռանամ դաշտից

Բալոտելլի. Հաջորդ անգամ ռասիստական արտահայտություններ լսեմ` կհեռանամ դաշտից

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին, ում հասցեին «Ռոմայի» երկրպագուներն Իտալիայի առաջնության նախորդ տուրում ռասիստական արտահայտություններ ուղղեցին, World Sport CNN-ի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ շատ կարճ և կտրուկ պատասխան է տվել.

-Եթե ես ռասիստական արտահայտություններ լսեմ հաջորդ անգամ, ապա պարզապես կհեռանամ խաղադաշտից:

Մարիոն խոսել է նաև Ռոբերտո Մանչինիի` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին.

-Ուժեղ թիմը չէր հաղթում. ահա սա է նրա հեռացման գլխավոր պատճառը: Սակայն հնարավոր է` ինչ-որ այլ խնդիրներ էլ եղած լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում