ՀԱՕԿ-ի նախագահը և Լուկաշենկոն պայմանագիր են կնքել
16/05/2013 13:00
Նմանատիպ
Ւնչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օրերս Հայաստան էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նաև իր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է (ԱՕԿ):
Ա.Լուկաշենկոն և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին պայմանագիր կնքեցին: Այն ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ: Նախատեսվում է նաև երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:
Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում