«Բարսելոնայի» ներկայացուցիչը Բրազիլիայում բանակցում է Նեյմարի տրանսֆերի համար
16/05/2013 13:09
Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դարձնի «Սանտոսի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչ Ռաուլ Սանյեհին արդեն գտնվում է Բրազիլիայում, որտեղ բանակցություններ է վարում «Սանտոսի» հետ: Նշենք, որ «Բարսելոնան» իր ներկայացուցչին պատրաստվում էր Հարավային Ամերիկա ուղարկել հաջորդ շաբաթ, սակայն վերջին իրադարձությունները ակումբին ստիպեցին շտապել:
Հիշեցնենք’ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: Վերջինիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բրազիլացուն առաջարկել վեց տարվա պայմանագիր ու տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում