«Նյուքասլը» նույնպես պայքարում է Ուեյն Ռունիի համար
Նմանատիպ
«Նյուքասլը» սկսել է բանակցությունները հարձակվող Ուեյն Ռունիի ձեռքերման առիթով: Հիշեցնենք’ խաղացողը վերջերս ցանկություն էր հայտնել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «կաչաղակների» սեփականատեր Մայկ Էշլին, որին է պատկանում SportsDirect ընկերությունը, նախնական բանակցություններ է սկսել և մանկունյական ակումբին դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել:
«Նյուքասլում» Ռունիին համարում են թիմի համար իդեալական խաղացող: Նա համարվում է ուժեղ կենտրոնական հարձակվող, սիրելի կդառնա երկրպագուներին ու կբարձրացնի ակումբի հեղինակությունը:
-Նախնական բանակցություններ «Նյուքասլի» ու Ռունիի գործակալի միջև արդեն տեղի ունեցել են, սակայն երկու ակումբներն էլ այդ մասին բարձրաձայն չեն խոսում,- ասել է աղբյուրը SportsDirect-ի ներսից:
Ավելացնենք, որ ակումբը դեռևս պահպանել է այն 35 մլն. ֆունտի մեծ մասը, որը ստացել էր թիմի նախկին առաջատար Էնդի Քերրոլի վաճառքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում