Կոնտեն կշարունակի գլխավորել «Յուվենտուսը»

Կոնտեն կշարունակի գլխավորել «Յուվենտուսը»

Երեկ’ մայիսի 15-ին, Թուրինում հանդիպում է տեղի ունեցել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև, որին մասնակցել են նաև տնօրեններ Բեպպե Մարոտան, Ֆաբիո Պարատիչին ու Պավել Նեդվեդը: Քննարկումից հետո, որը տևել է մոտ երեք ժամ, «Ծեր Սինյորայի» ղեկավարները լրագրողներին հայտնեցին, որ ակումբը կշարունակի աշխատել Կոնտեի հետ:

-Մենք մտադիր ենք միասին աշխատել 2013/14 թթ. մրցաշրջանում,- հանդիպումից հետո ասել է Անյելին:

-«Յուվենտուսը» շարունակում է թիմ կառուցել,- ավելացրել է Կոնտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում