«Ման. Յունայթեդի» երկրպագուները վան Պերսիին ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Ման. Յունայթեդի» երկրպագուները վան Պերսիին ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ակումբի երկրպագուների վարկածով ճանաչվել է թիմի’ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հոլանդիայի հավաքականի հարձակվողը ստացել է ձայների 41,5 տոկոսը:

Քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մայքլ Քարիկը (29 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակել է դարպասապահ Դավիդ դե Խեան (11,5 տոկոս):

Հիշեցնենք’ հոլանդացի հարձակվողը այս մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի առաջնության 37 հանդիպման ու դարձել 25 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում