Կլոպ. Լևանդովսկու ապագան կքննարկենք ՉԼ եզրափակչից հետո
16/05/2013 14:39
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կշարունակի ելույթները «Սիգնալ Իդունա Պարկում»:
-Այժմ Լևանդովսկու ապագան քննարկելու ժամանակը չէ: Դորտմունդի «Բորուսսիայի» խաղացողները լիովին կենտրոնացած են մեզ համար շատ կարևոր խաղի’ Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախապատրաստության վրա: Միայն դա է այս պահին կարևոր: Մնացածը’ հետո: Ես հուսով եմ, որ Ռոբերտը կմնա, սակայն ամեն ինչ պարզ կլինի ավելի ուշ,- ասել է Կլոպը Sky Sports-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում