Մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը
Նմանատիպ
Մայիսի 21-ին մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի 17-ի: Մրցաշարը անցկացվում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 732 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8784 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում: Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում: Երկրորդ փուլի բոլոր հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ:
Մրցաշարի խաղացանկը կարող եք տեսնել այստեղ
ffa.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում