Հռոմի մրցաշար. 1/4 եզրափակչում` Նադալ-Ֆերրեր

Հռոմի մրցաշար. 1/4 եզրափակչում` Նադալ-Ֆերրեր

Հռոմի մրցաշարի երրորդ շրջանում Ռաֆայել Նադալը հաղթանակ տոնեց Էրնեստ Գուլբիսի նկատմամբ: Երկուսուկես ժամ տևած պայքարում իսպանացի թենիսիստն առավելության հասավ 1:6, 7:5, 6:4 հաշվով: 

Նշենք, որ քառորդ եզրափակչում Ռաֆայել Նադալի մրցակիցը լինելու է Դավիդ Ֆերրերը, ով իր հերթին հաղթել էր Ֆիլիպ Կոլշրայբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում