Նեյմարի հայրը խոչընդոտում է որդու` «Բարսելոնա» տեղափոխությանը
Նմանատիպ
«Բարսելոնայի» համար բարդացել է «Սանտոսի» հարձակվող Նեյմարի ձեռքբերման գործընթացը, հաղորդում է իսպանական մամուլը:
Պատճառը ֆուտբոլիստի հայրն է: Կատալոնական ակումբի ներկայացուցիչ Ռաուլ Սանլյեին այս պահին գտնվում է Բրազիլիայում, որտեղ բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ: Պետք է ընդգծել, որ «Սանտոսը», որին է պատկանում խաղացողի իրավունքների 55%-ը, համաձայնել է Նեյմարին տրանսֆերի հանել ու ընդունել է «կապտանռնագույնների» առաջարկը: Նույնը վերաբերում է նաև ներդրումային DIS ընկերությանը, որին է պատկանում բրազիլացու իրավունքների 40%-ը, ինչպես նաև Teisa ընկերությանը (5%):
Սակայն ֆուտբոլիստի հայրը կարծում է, որ եթե իր որդին մինչև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մեկնարկը պաշտոնապես չհամարվի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ապա հետագայում իր որդու տրանսֆերից կարող է ավելի մեծ գումար ստացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում