Դել Բոսկե. Հնարավոր է` Կասիլյասը մնա պահեստայինների նստարանին
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ աջակցել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք’ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի դարպասի պաշտպանությունը վստահում է Դիեգո Լոպեսին’ Իկերին թողնելով պահեստայինների նստարանին:
-Իհարկե, Իկերը ծանր իրավիճակում է հայտնվել: Նա ամեն առավոտյան արթնանում է ու մտածում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Սակայն մենք պետք է աջակցենք նրան յուրաքանչյուր պահի: Այնուամենայնիվ, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը նա կմասնակցի: Հնարավոր է’ նա մնա պահեստայինների նստարանին, սակայն չեմ բացառում, որ կարող է հայտնվել հիմնական կազմում: Նա այժմ չի խաղում, բայց, մյուս կողմից, եթե Իկերը շատ խաղար, ապա կարող էինք ասել, որ նա շատ է հոգնել,- ասել է Դել Բոսկեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում