«Ինտերը» շարունակում է բանակցել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ

«Ինտերը» շարունակում է բանակցել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը դեռ շարունակում է մնալ Միլանի «Ինտերի» տրանսֆերային գլխավոր նպատակը:

Իտալական ակումբի նախագահ Մասիմո Մորատին ամառային միջմրցաշրջանի ընթացքում պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը, հատկապես’ հարձակման գիծը:

«Ինտերը» շարունակում է բանակցություններ վարել չիլիացի խաղացողի տրանսֆերի շուրջ, որի կայացման հավանականությունն այժմ ավելի բարձր է: Միևնույն ժամանակ, «ներաձուրին» հետաքրքրված է կատալոնացիների ևս երկու խաղացողների ծառայություններով’ պաշտպան Մարտին Մոնտոյայի ու կիսապաշտպան Ալեքս Սոնգի:

Բացի այդ, ըստ տեղեկությունների, «Ինտերը» արդեն համաձայնության է եկել «Սամպդորիայի» 20-ամյա հարձակվող Մաուրո Իկարդիի տեղափոխության շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում