Պատրիկ Վիեյրան գլխավորել է «Ման. Սիթիի» երիտասարդական թիմը
17/05/2013 15:00
Նմանատիպ
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտոլիստ ու Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած Պատրիկ Վիեյրան դարձել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը, հաղորդում է «քաղաքայինների» մամլո ծառայությունը: 36-ամյա Վիեյրան, ով վերջին երկու տարիներին մանչեսթերյան ակումբում վարչական աշխատանք է կատարել, «Սիթիի» հետ մարզչական պայմանագիր է ստորագրել:
Ֆրանսիացին այս պաշտոնում կփոխարինի Ատիլիո Լոմբարդոյին, ով իտալացի Ռոբերտո Մանչինիի մարզչական մնացած շտաբի հետ ընթացիկ շաբաթվա ընթացքում կլքի ակումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում