Ռունին հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, 27-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել’ այս միջմրցաշրջանում լքել «Օլդ Թրաֆֆորդը»: «Հետդարձի ճանապարհ չկա: Նա, իրոք, լրջորեն է տրամադրված թիմից հեռանալու հարցում»,- հայտնել է ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:
Չնայած շշուկներին’ Ռունին խնդիրներ չունի սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, սակայն անգլիացին դեռ փետրվարին է հավաքականի իր խաղընկերներին ակնարկել ակումբը փոխելու մտադրության մասին: Ուեյնը դադարել է թիմի համար լինել առանցքային խաղացող, ինչի պատճառով էլ չէր հայտնվել «Ռեալի» հետ վճռորոշ հանդիպման հիմնական կազմում:
Կրակի վրա յուղ լցրեց նաև այն լուրը, որ հաջորդ մրցաշրջանից մանկունյական թիմը գլխավորելու է Դևիդ Մոյեսը, ում հետ Ռունին իդեալական հարաբերություններ չունի: Այս նշանակումից հետո էլ խաղացողը խնդրեց ակումբի ղեկավարությանն իրեն տրանսֆերի հանել, ու այդ փաստը հաստատել է նաև Ֆերգյուսոնը:
Ռունիի համար պայքարում ֆավորիտ են համարվում «Չելսին», «ՊՍԺ»-ն ու «Ռեալը»: Ավելի վաղ նաև տեղեկացվում էր «Արսենալի» հետաքրքրության մասին, սակայն «զինագործները» անգլիացուն պատրաստ չեն շատ բարձր աշխատավարձ վճարել: Ռունիի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 20-25 մլն. ֆունտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում