Տիագու Սիլվան «Բարսելոնայի» ճանապարհին է
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվան գտնվում է «Բարսելոնա» տեղափոխվելու ճանապարհին:
Կարիերան Կատալոնիայում շարունակելու ցանկություն բրազիլացի ֆուտբոլիստն ուներ դեռ «Միլանի» կազմում խաղալու ժամանակ, սակայն «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի խոսքերը կարողացան համոզել նրան տեղափոխվել Փարիզ:
Սիլվայի պայմանագիրը փարիզյան թիմի հետ գործում է մինչև 2017 թվականը, սակայն արդեն առաջիկա ամռանը բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կմիանա կատալոնացիներին:
Տեղեկացվում է, որ խաղացողը, հանուն «կապտանռնագույնների» շարք տեղափոխվելու, պատրաստ է աշխատավարձի նվազեցման, որպեսզի այդ գումարը «Բարսելոնան» կարողանա ներդնել իր տրանսֆերն իրականացնելու համար:
Ֆուտբոլիստի ապագայի հարցում շատ բան է կախված Լեոնարդոյից: Եթե «ՊՍԺ»-ի սպորտային տնօրենը հեռանա ակումբից, ապա Սիլվայի տրանսֆերի հավանականությունը շատ բարձր կդառնա:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա խաղացողը անցկացրել է 22 հանդիպում’ մի շարք խաղեր բաց թողնելով վնասվածքների պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում