Ռոման Բերեզովսկին կշարունակի ելույթները «Դինամոյում»

Ռոման Բերեզովսկին կշարունակի ելույթները «Դինամոյում»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոր պայմանագիր է ստորագրել իր թիմի’ Մոսկվայի «Դինամոյի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը: 38-ամյա ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում էր այս տարվա հունիսին, իսկ նոր կնքված պայմանագրի ժամկետների ու պայմանների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք’ հայ դարպասապահը «Դինամո» է տեղափոխվել «Խիմկիից»’ 2012 թվականի ձմռանը: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում