Մարիո Բալոտելլի.Սիրում եմ կանանց և լավ մեքենաները

Մարիո Բալոտելլի.Սիրում եմ կանանց և լավ  մեքենաները

«Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին նշել է, որ ուշադրություն չի դարձնում լրատվամիջոցների քննադատությանը:

-Անգլիական մամուլում իմ մասին գրված հոդվածներից միայն մի քանիսն են ճշմարտություն եղել, իսկ մնացածը լրագրողների երևակայության արդյունքն է: ԶԼՄ-ները հաճախ են այդպես աշխատում` ներկայացնելով քեզ այնպիսին, ինչպիսին չես: Հնարավոր է` շատ մարդիկ մտածում են, թե ես գիժ եմ և տարօրինակ բաներ եմ անում: Գիտեք`երբեմն ես երազում եմ միայնության մասին, որ մարդիկ չխոսեն ինձ հետ, սակայն դա անհնարին է: Ֆուտբոլը շատ հայտնի և ինձ համար կարևոր սպորտ. ես փորձում եմ չմերժել լուսանկարվել, ինքնագրեր տալ: Ես իսկապես սովորական մարդ եմ: Սիրում եմ կանանց և լավ մեքենաները: Ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Ցավում եմ, որ շատերը չգիտեն իրական Մարիո Բալոտելլիին,- մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը իտալական La Gazzetta dello Sport-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում