Վենգերը հերքել է` ցանկանում են գնել Ռունիին

Վենգերը հերքել է` ցանկանում են գնել Ռունիին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ իր ակումբը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի նկատմամբ:

Շաբաթվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, թե «կանոնիերները» պատրաստվում են ձեռք բերել 27-ամյա խաղացողին’ օգտվելով «Օլդ Թրաֆֆորդից» հեռանալու նրա ցանկությունից;

-Այս պահին մենք ոչ մեկի ծառայություններով հետաքրքրված չենք: Մեր միակ հետաքրքրությունը կիրակի օրվա հանդիպումն է’ «Նյուքասլի» հետ:

Ես չգիտեմ, թե վաճառում է արդյոք «Յունայթեդը» Ռունիին: Մենք ոչ մի կերպ չենք ցանկացել զրուցել ֆուտբոլիստի հետ, քանի որ առաջին հերթին պետք է կապ հաստատել «Յունայթեդի» հետ, իսկ մենք դա չենք արել: Այս պահին մենք մտածում ենք միայն կիրակի օրվա մասին,- ասել է մասնագետը ESPN-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում