Ֆերգյուսոն. Մանչինիին հեռացնելը սխալ որոշում է

Ֆերգյուսոն. Մանչինիին հեռացնելը սխալ որոշում է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը աջակցել է Ռոբերտո Մանչինիին, ով այս շաբաթ հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» մարզչական նստարանից:

Իտալացի մասնագետի ղեկավարությամբ «քաղաքայինները» երեք մրցանակ նվաճացին’ Անգլիայի առաջնությունը (2011/12), Անգլիայի գավաթը (2010/11) ու երկրի Սուպերգավաթը (2012):

-Դա զարմանալի է: Նա հաղթել է Անգլիայի գավաթը, եղել է եզրափակչում, առաջնությունում գրավել է երկրորդ տեղը, իսկ հետո այնտեղ չեմպիոն հռչակվել: Այսքանը բավական չէ՞. ես զարմացա, բայց իրականում պետք չէ շատ զարմանալ’ հաշվի առնելով որոշ սեփականատերերի վարքագիծը: Այդ իսկ պատճառով, այս լուրը չպետք է զարմանալի լինի, սակայն ես չեմ կարծում, թե ընդունված որոշումը ճիշտ է,- ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում