Ռիկարդո Կառվալյուն դարձավ 35 տարեկան
Նմանատիպ
1978 թվականի այս օրը’ մայիսի 18-ին է ծնվել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն:
Նա իր կարիերան սկսել է պորտուգալական «Պորտուում»’ 1997 թվականին: Ռիկարդոն դրան հաջորդող մի քանի տարիները վարձակալական հիմունքներով անցկացրել մի քանի ակումբներում, իսկ 2002 թվականին վերջնականապես վերադարձել է «Պորտու», որի կազմում 2003-2004 թթ. մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Իր կարիերայի լավագույն տարիները պորտուգալացին անցկացրել է «Չելսիի» կազմում, որտեղ խաղացել է 2004-2010 թթ.: Նա լոնդոնյան թիմի կազմում հասցրել է երեք անգամ հաղթել Պրեմիեր լիգայում: Իսկ 2010 թվականից Կառվալյուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում, որտեղ անցկացրած առաջին մրցաշրջանից հետո արդեն կորցրեց իր տեղը հիմնական կազմում: Նա մադրիդցիների կազմում հաղթել է Իսպանիայի առաջնությունում, գավաթում ու Սուպերգավաթում: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ավելի քիչ է հայտնվում մեկնարկային կազմում, ու, ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի ակումբային գրանցումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում