Վենգեր. Ապացուցեցինք` առանց վան Պերսիի էլ կարող ենք արդյունքների հասնել

Վենգեր. Ապացուցեցինք` առանց վան Պերսիի էլ կարող ենք արդյունքների հասնել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը հաջողությամբ հաղթահարեց առաջատարներից մեկի’ Ռոբին վան Պերսիի կորուստը, ով ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

-Իհարկե, սկզբնական շրջանում մեզ համար հեշտ չէր, քանի որ Ռոբինը թիմի համար շատ կարևոր խաղացող էր: Երբ վան Պերսին հեռացավ, մենք գնեցինք մի քանի որ նոր խաղացողների, ովքեր հարձակման գծում կարողացան մրցակցություն ստեղծել:

Թիմին մի փոքր ժամանակ էր պետք, որպեսզի խաղային հավասարակշռություն գտնի: Երբ դա մեզ հաջողեց, արդյունքներն անմիջապես վերադարձան: Էական նշանակություն ունեցավ նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բավարիայի» հետ պատասխան խաղում հաղթանակը: Մենք ապացուցեցինք’ առանց վան Պերսիի էլ կարող ենք լավ արդյունքների հասնել,- ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում