«ԲԿՄԱ» – «Կուբան»` 0-0. Մարկոսն ու Օզբիլիսը չմասնակցեցին հանդիպմանը

«ԲԿՄԱ» – «Կուբան»` 0-0. Մարկոսն ու Օզբիլիսը չմասնակցեցին հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն հյուրընկալել էր Կրասնոդարի «Կուբանին»:

Այս մրցավեճում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց ու թիմերը խաղադաշտից հեռացան առանց խփած գնդակների:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ֆուտոբլիստներ Մարկոս Պիցելլիին ու Արաս Օզբիլիսին, ապա երկուսն էլ չմասնակցեցին խաղին: Եթե Արասը ընդհանրապես հայտավորված չէր, ապա Մարկոսը նստած էր պահեստայինների նստարանին, բայց այդպես էլ խաղաժամանակ չստացավ:

«ԲԿՄԱ»-ն այս խաղից հետո վաստակեց 64 միավոր ու ձևակերպեց Ռուսաստանի առաջնության չեմպիոնությունը, իսկ «Կուբանը» 48 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, բայց մոտակայքում գտնվող թիմերը այս տուրի իրենց խաղերը դեռ չեն անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում