Գյոթցե. Իդեալական կլիներ հաղթել «Բավարիային» «Ուեմբլիում»
18/05/2013 15:56
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն հաղթանակի ակնկալիք ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի’ «Բավարիայի» հետ խաղից, որը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում, մայիսի 25-ին:
-Ես շատ եմ ցանկանում դորտմունդցիների կազմում իմ ելույթներն ավարտել մաժորային նոտայով: Իդեալական կլիներ «Ուեմբլիում» հաղթել «Բավարիային»:
Ես անում եմ ամեն հնարավորը, որպեսզի լիովին պատրաստ եմ լինեմ այդ հանդիպմանը: Կանեմ ամեն բան, որ իմ թիմը հաղթի այդ մրցավեճում: Առողջական ներկայիս վիճակս կգնահատեմ այսպես. այժմ ինձ ավելի լավ եմ զգում, քան նախկինում,- ասել է գերմանացին:
Հիշեցնենք’ Գյոթցեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգյայի կիսաեզրափակչի’ «Ռեալի» հետ պատասխան խաղում: Նաև նշենք, որ Մարիոն նոր մրցաշրջանից հանդես է գալու հենց մյունխենյան թիմի կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում