Հայնկես. Շնորհակալ եմ «Բորուսսիայի» երկրպագուներին
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ազգային առաջնության վերջին տուրի’ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» հետ արտագնա խաղից հետո լի էր էմոցիաներով: Մյունխենցիները հաղթանակ տոնեցին 4-3 հաշվով, իսկ անձամբ մասնագետի համար սա վերջին խաղն էր Բունդեսլիգայում: Հայնկեսն ավելի վաղ նշել էր, որ ապագայում Գերմանիայում չի աշխատի: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նա նույնիսկ չզսպեց արցունքները…
-Սա ինձ համար շատ զգացմունքային պահ է, քանի որ ես և՛ ֆուտբոլային, և՛ մարզչական աշխատանքս սկսել եմ հենց Մյունխենգլադբախում: Իհարկե, շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե հրաժեշտի խաղը կայանար «Բորուսսիայի» նախկին մարզադաշտում: Այդտեղ ես բազմաթիվ հիշողություններ ու հաջողություններ ունեմ: Բայց նաև ցավոտ պարտություններ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իմ հանդեպ այսպիսի վերաբերմունքի համար. նրանք ապացուցեցին, որ այստեղ ես տանն եմ,- ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում