Բենիտես. «Չելսին» գտնվում է անցումային շրջանում
Նմանատիպ
Անգլիայի առաջնության եզրափակիչ տուրից առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը պատմել է վերջին յոթ ամսում լոնդոնյան թիմում կատարված փոփոխությունների մասին, որի ընթացքում նա զբաղեցրել է ակումբի մարզչական նստարանը:
-Այժմ թիմն ավելի ուժեղ է դարձել: Խաղացողները բարելավել են կատարողականն ու փորձ են ձեռք բերել: Հաշվի առնելով երիտասարդ խաղացողներին’ մենք կարող ենք ասել, որ թիմը անցումային շրջանում է գտնվում: Մատան, Օսկարը, Ազարը, Մոզեսն իսկապես լավ ֆուտբոլ են ցուցադրում: Բայց նրանք պետք է շարունակեն բարելավվել ու կատարելագործել իրենց խաղը:
Ասպիլիկուետան այս ընթացքում հայտնվել է Իսպանիայի հավաքականում: Տորրեսը ակնհայտորեն ավելի ուժեղ է դարձել’ վստահություն ձեռք բերելով: Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե նա որքան է առաջադիմել: Կարևորն այն է, որ այժմ կարող ես վստահել նրան. նա կանի այն, ինչը կկարգադրես անել խաղադաշտում: Մարզչի համար դա շատ կարևոր է: Մենք փորձել ենք անընդհատ ռոտացիայի ենթարկել թիմի կազմը, քանի որ խաղերը շատ էին, բայց այդ ընթացքում, կարծում եմ, խաղացողները ֆիզիկապես ավելի ուժեղ դարձան,- ասել է Բենիտեսը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում