Բադշտուբերը հերթական ծանր վնասվածքն է ստացել
19/05/2013 14:26
Նմանատիպ
Գերմանիայի հավաքականի պաշտպանը երկրորդ անընդմեջ ծանր վնասվածքն է ստացել:
«Բավարիայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի 24-ամյա պաշտպան Հոլգեր Բադշտուբերը վնասվածքի կրկնություն է ունեցել, երբ ապաքինվում էր աջ ծնկի նախորդ ծանր վնասվածքից: Նախորդը նա ստացել էր անցած դեկտեմբերին կայացած «Բորուսսիայի» հետ մրցավեճում:
-Մենք բոլորս աջակցում ենք Հոլգերին: Նա վերականգնվելու համար կստանա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Վստահ եմ’ նա կվերադառնա ավելի ուժեղ, քան երբեք,- ասել է մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Մասիաս Զամմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում