Անչելոտի. Բեքհեմը գնում է որպես տարիքով խաղացող, կարող է վերադառնալ որպես երիտասարդ մարզիչ

Անչելոտի. Բեքհեմը գնում է որպես տարիքով խաղացող, կարող է վերադառնալ որպես երիտասարդ մարզիչ

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Դևիդ Բեքհեմի’ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը:

-Չեմ կարող լրիվ վստահությամբ ասել, բայց, ամենայն հավանականությամբ, Դևիդը չի խաղա «Լորյանի» դեմ: 38 տարեկան հասակում դժվար է խաղալ արհեստական խոտածածկի վրա: Մոտ ժամանակներս մենք կքննարկենք այս հարցն ու կորոշենք, թե դաշտ դուրս կգա արդյոք Դևիդը վերջին տուրի խաղում:

«Բրեստի» հետ խաղում ավագի թևկապը նրան տալը’ ճիշտ որոշում էր: Այս պահը մենք դեռ երկար կհիշենք: Այժմ Դևիդը հեռանում է որպես տարիքով ֆուտբոլիստ, բայց կարող է վերադառնալ ֆուտբոլ’ որպես երիտասարդ մարզիչ,- ասել է Անչելոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում