Մոուրինյոն ներքին շրջանակում ասել է` համաձայնության է եկել «Չելսիի» հետ

Մոուրինյոն ներքին շրջանակում ասել է` համաձայնության է եկել «Չելսիի» հետ

Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից»: Ըստ իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների’ պորտուգալացի մասնագետը ներքին շրջանակում արդեն տեղեկացրել է, որ պայմանագրի հարցում համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ:

Այս դեպքում շատ հավանական է, որ առաջիկա շաբաթվա սկզբին «Արքայական» ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կկայացնի Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերից հետո հեռացնել Մոուրինյոյին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» աշխատակազմին արդեն հայտարարվել է հաջորդ մրցաշրջանում պորտուգալացու վերադարձի մասին, ով «արիստոկրատների» հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում