«Շախտյորը» ոչ-ոքի խաղաց ետնապահի հետ. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
19/05/2013 16:25
Նմանատիպ
Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոնական տիտղոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս անակնկալ ոչ-ոքի` 3:3 խաղաց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող Զապորոժիյեի «Մետալուրգի» հետ:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Միլոշ Յոկիչը (14), Ժուրնիորը (62) և Պիսոցկին (69), իսկ «հանքափորների» գոլերը հեղինակեցին Իսմաիլին (33), Էդուարդոն (75) և Թայսոնը (93):
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում էր առաջին իսկ րոպեներից և խաղաց առանց փոխարինման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում