Կոնտեն ցանկանում է մարզել Նեյմարին, Ռոնալդուին և Մեսսիին
19/05/2013 17:01
Նմանատիպ
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր թիմի ծրագրերից:
Նշենք, որ ամռանը թուրինցիների կազմը կհամալրի Ֆերնանդո Լյորենտոն, սակայն այսքանով ձեռքբերումները չեն ավարտվելու: «Յուվեի» ղեկավարությունը մտադրություն ունի գնելու Գոնսալո Իգուայինի և Կարլոս Տևեսի տրանսֆերային իրավունքները ևս:
La Gazzetta dello sport-ի հետ զրույցում Կոնտեն կես կատակ կես լուրջ ասել է հետևյալը.
-Ես հավանում են Տևեսին, Իգուայինին, սակայն չեմ հրաժարվի Լեո Մեսսիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Նեյմարին մարզելուց: Նման ձեռքբերումները հնարավոր են, երբ դու պարզապես համակարգչային խաղ ես խաղում, սակայն այս ամռանը «Յուվենտուսի» ֆինանսավորումը շատ համեստ է լինելու: Պետք է գործարքներ կատարենք մեծ զգուշությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում