Պույոլը և Վանեսսան միասին են ապրում
19/05/2013 20:22
Նմանատիպ
«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլն ու կատալոնացի մոդել Վանեսսա Լորենսոն միասին են ապրում Պույոլի բնակարանում: Այս մասին հաղորդում են ոչ միայն իսպանական լրատվամիջոցները, այլև «Hello!» ամսագիրը: Ըստ շրջանառվող լուրերի՝ զույգի ընտանիքներն արդեն հանդիպել և ծանոթ են միմյանց:
Զույգը երջանիկ է և հնարավոր է շուտով ամուսնանա, քանի որ հարցազրույցներից մեկի ժամանակ Պույոլը նշել է, որ մոտակա ժամանակներս պատրաստվում է ամուսնանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում