Մոյեսը չի պատրաստվում Ռունիին բաց թողնել «Ման. Յունայթեդից»
21/05/2013 13:57
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով իր պարտականությունների կատարմանը պաշտոնապես կանցնի հուլիսի 1-ից, պատրաստվում է անել ամեն հնարավորը, որպեսզի թիմում պահպանի հարձակվող Ուեյն Ռունիին: Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, մոտ ժամանակներս Մոյեսի ու Ռունիի միջև տեղի կունենա խոսակցություն, որի ընթացքում մարզիչը անգլիացի խաղացողին, ով ևս երկու տարվա պայմանագիր ունի մանկունյական ակումբի հետ, կխնդրի մնալ թիմում:
Հիշեցնենք’ Ռունին ավելի վաղ խնդրել էր սըր Ալեքս Ֆերգյուսոնին իրեն տրանսֆերի հանել’ նոր մարտահրավեր փորձելու համար: Մոյեսն ու Ուեյնը միասին աշխատել են «Էվերտոնում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում